Job opportunities in Armenia through Repat Armenia × staff.am

Alfa-Pharm CJSC

Alfa-Pharm CJSC

Apply
ՄՌԿ մասնագետ
  • Category Human Resources
  • Location Yerevan
  • Deadline 2026-11-12

Description

Ալֆա-Ֆարմ ընկերությունն աշխատանքի է հրավիրում HR մասնագետի, ով ներգրավված է լինելու նոր տաղանդների որոնման և ընտրության գործընթացներում, մարդկային ռեսուրսների կառավարման նախագծերի կազմակերպման ու իրականացման, ինչպես նաև ընկերության կադրային գործավարության և փաստաթղթաշրջանառության արդյունավետ կառավարման աշխատանքներում։

Responsibilities

  • Կազմակերպել և իրականացնել թափուր աշխատատեղերի համալրման ողջ գործընթացը,
  • Ուսումնասիրել նոր առաջացող հաստիքների անհրաժեշտությունը, կազմել առկա թափուր հաստիքի աշխատանքի նկարագիր,
  • Իրականացնել կադրերի ներգրավման ու զարգացման ուղղությամբ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության հաստատում,
  • Կատարել ինքնակենսագրականների նախնական ընտրություն, կազմակերպել և իրականացնել հարցազրույցներ,
  • Վարել աշխատակիցների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթերը,
  • Ճշգրիտ լրացնել դիմորդների բազան, պարբերաբար թարմացնել այն և անհրաժեշտության դեպքում առաջարկել թեկնածուներ համապատասխան բազաներից,
  • Մասնակցել ընկերության կադրային գործավարությանը՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության նորմերի պահանջներին:
  • Պատրաստել ներքին իրավական ակտեր. հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր,
  • Կառավարել աշխատակիցների տվյալների բազաները, իրականացնել ռոտացիաներ, պաշտոնների փոփոխություններ և այլ կադրային գործընթացներ,
  • Կազմակերպել և համակարգել Ընկերության ներսում անցկացվող բազմաբնույթ միջոցառումներ, հանդես գալ նոր, հետաքրքիր առաջարկներով,
  • Օժանդակել և իրականացնել կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորման ու զարգացման աշխատանքներ,
  • Մասնակցել գործատուի բրենդի ձևավորմանը ու դարձնել այն հասանելի հանրային շրջանակներում,
  • Ակտիվորեն մասնակցել կազմակերպվող աշխատաշուկաներին, լավագույնս ներկայացնել ընկերությունը և առկա հաստիքները դիմորդներին:

Required Qualifications

  • Բարձրագույն կրթություն,
  • ՀՀ աշխատանքային օրենսդրության իմացություն ,
  • Օտար լեզուների իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի (MS Office) իմացություն,
  • Միջանձնային շփման և ներկայացման հմտություններ,
  • Պարտաճանաչություն և ժամանակի կառավարման հմտություն,
  • Նախաձեռնողականություն և կազմակերպչական ունակություններ։