Job opportunities in Armenia through Repat Armenia × staff.am
Մաքսային ձևակերպումների և հաշվառման մասնագետ
- Category Procurement/Logistics/Courier
- Location Yerevan
- Deadline 2026-07-15
Description
Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Մաքսային ձևակերպումների և հաշվառման մասնագետ, ով պատասխանատու կլինի մաքսային ձևակերպումների և փաստաթղթավորման գործընթացի համար։
Responsibilities
- Իրականացնել Ընկերության ապրանքների/բեռների մաքսային ձևակերպումները։
- Պատրաստել և համաձայնեցնել մաքսային ձևակերպումների փաստաթղթերի փաթեթը՝ համագործակցելով մաքսային ծառայությունների հետ։
- Կազմակերպել և վարել բանակցություններ փոխադրող ծառայությունների հետ։
- Կատարել փաստաթղթային և ապրանքային զննում մաքսային ներկայացուցչի հետ։
- Ստանալ թույլտվություններ մաքսային օրենսդրության շրջանակներում։
- Կազմակերպել բեռի բացթողումը մաքսային պահեստից՝ ուղեկցելով այն դեպի ընկերության պահեստ։
- Ապահովել վճարման ենթակա գումարների ճշգրիտ հաշվարկի և վճարման գործընթացը:
Required Qualifications
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- Ազգային մեկ պատուհանի և ԱՏԳ ԱԱ (Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ) իմացություն;
- Պահեստի, մաքսային ձևակերպման գործառույթների և փաստաթղթաշրջանառության վարման ունակություններ;
- Մաքսային ձևակերպումների համար կիրառելի ծրագրի իմացություն;
- Շուկայի ուսումնասիրության մեթոդների և գործիքների իմացություն;
- Հաղորդակցվելու և բանակցելու գերազանց հմտություններ;
- Պատասխանատվություն և ճշտապահություն;
- Առաջնահերթություններ սահմանելու կարողություն;
- Սթրեսակայություն և բարդ/կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն;
- Համակարգչային գերազանց գիտելիքներ;
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:
Additional Information
Արտոնություներ՝
- Առողջության ապահովագրություն;
- Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day off (արձակուրդային օրերից զատ);
- Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով)
- Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից։