Job opportunities in Armenia through Repat Armenia × staff.am
Lawyer
- Category Legal
- Location Yerevan
- Deadline 2026-07-16
Description
Թիմը փնտրում է Իրավաբան, ով հնարավորություն կստանա ներգրավվելու տարբեր բիզնես ուղղությունների իրավական սպասարկման գործընթացներում և աշխատելու դինամիկ միջավայրում։
Responsibilities
- Փաստաթղթաշրջանառության վարում` Խմբի ընկերությունների պայմանագրերի, գրությունների, դիմումների և այլ փաստաթղթերի պատրաստում, վերանայում և համաձայնեցում,
- Գործընթացների իրավաբանական ուղեկցում` ընկերությունների գործունեության, ապրանքների թողարկման մարքեթինգային արշավների, ինչպես նաև Ընկերության մտավոր սեփականության պաշտպանության հարցերի հետ կապված գործընթացների իրավաբանական ուղեկցում,
- Ներքին ակտերի մշակում` Ընկերության ներքին իրավական ակտերի նախագծերի պատրաստում, վերանայում,
- Վեճերի կարգավորում` աջակցություն Ընկերության գործունեության հետ կապված տարաձայնությունների մինչ դատական կարգավորմանը,
- Ներքին խորհրդատվություն` Խմբի տարբեր ներքին ստորաբաժանումներին և ընկերություններին օպերատիվ իրավաբանական խորհրդատվության տրամադրում,
- Հետազոտություն և վերլուծություն` իրավական հետազոտությունների, հարցումների և վերլուծությունների իրականացում, եզրակացությունների տրամադրում,
- Դիրքորոշման ներկայացում` Խմբի ընկերության դիրքորոշման ամփոփում և ներկայացում (այդ թվում՝ պետական և կարգավորող մարմինների կողմից ներկայացվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ), մասնակցություն քննարկումներին, լսումներին,
- Վարչական վարույթներ` մասնակցություն վարչական վարույթների նյութերի հավաքագրման, ամփոփման և պարզաբանումների նախապատրաստման գործընթացներին։
Required Qualifications
- Բարձրագույն իրավաբանական կրթություն;
- Աշխատանքային փորձը վերոնշյալ համապատասխան ոլորտներում ցանկալի է (բազմապրոֆիլ կազմակերպություններում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն);
- Օրենսդրության լայն իմացություն` ՀՀ քաղաքացիական, կորպորատիվ, վճարային համակարգերի, տեսալսողական մեդիայի, էլեկտրոնային հաղորդակցության, մրցակցության պաշտպանության, հարկային, քաղաքաշինական, էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտի և այլ ոլորտների օրենսդրության իմացություն;
- Իրավական տեղեկատվական համակարգերից օգտվելու հմտություններ, MS Office գերազանց իմացություն;
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների վարժ իմացություն;
- Բարձր պատասխանատվության զգացում,
- ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն;
- Սթրեսային իրավիճակներում ճիշտ և արագ կողմնորոշվելու և ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով աշխատելու կարողություն;
- Վերլուծական մտածողություն, ճկունություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ;
- Թիմային աշխատանքի, լավ հարաբերությունների պահպանման և անմիջական հաղորդակցման հմտություններ։
Additional Information
Արտոնություններ՝
- Առողջության ապահովագրություն;
- Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day off (արձակուրդային օրերից զատ)
- Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով)
- Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից
- Կորպորատիվ տոներ և միջոցառումներ:
Պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով իրենց CV-ն [email protected] էլ. հասցեին