Job opportunities in Armenia through Repat Armenia × staff.am

"Telecom Armenia" OJSC

"Telecom Armenia" OJSC

Apply
Fraud and Risk Management Expert
  • Category Other IT
  • Location Yerevan
  • Deadline 2026-07-16

Description

Մենք փնտրում ենք ֆրոդի և ռիսկերի կառավարման փորձագետ՝ Վերահսկողության տնօրինության թիմին միանալու նպատակով։

Լավագույն թեկնածուն պատասխանատու կլինի ընկերության ֆինանսական, գործառնական և հեղինակային ռիսկերի բացահայտման, գնահատման և նվազեցման, ինչպես նաև խարդախությունների (ֆրոդի) կանխարգելման և հայտնաբերման համար։

Responsibilities

  • Իրականացնել կենտրոնացված վերահսկողություն՝ ֆրոդի և ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականությունների կատարման մասով։
  • Մշակել և կատարելագործել ֆրոդի կանխարգելման քաղաքականություններն ու ընթացակարգերը։
  • Իրականացնել ռիսկերի գնահատում և վերլուծություն՝ բիզնես գործընթացների, ծառայությունների և նոր նախագծերի համար։
  • Համագործակցել ֆինանսական, իրավաբանական, ՏՏ, անվտանգության և այլ ստորաբաժանումների հետ՝ ռիսկերի կառավարման գործընթացները բարելավելու նպատակով։
  • Կառավարել Խմբի ընկերությունների ընթացակարգերի, հրամանների  կատարման գործընթացները և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։
  • Պահպանել ֆրոդի և եկամուտների կորուստներին առնչվող պատահարների և խնդիրների հետազոտության ընթացքում ստացված գաղտնի տեղեկատվությունը։
  • Կատարել գործող համակարգերի վերլուծություն և իրականացնել գործընթացների օպտիմիզացում՝ կորուստների նվազեցման և եկամուտների ավելացումը ապահովելու նպատակով։
  • Մշակել և ներդնել եկամուտի կորստի միացյալ չափման և վերահսկման գործիքներ։
  • Պլանավորել, կազմակերպել և իրականացնել հնարավոր կորուստները կանխարգելող միջոցառումներ։
  • Մշակել առաջարկություններ՝ ներքին վերահսկման արդյունավետության ապահովման նպատակով։

Required Qualifications

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ տեխնիկական ոլորտներում;
  • Ցանկալի է 3 տարվա փորձ համապատասխան ոլորտում;
  • Աշխատանքային փորձը ֆրոդի կանխարգելման, ռիսկերի կառավարման, ներքին աուդիտի կամ համապատասխան ոլորտներում ցանկալի է;
  • Բջջային և ֆիքսված կապի սարքավորումների/համակարգերի աշխատանքի սկզբունքների իմացություն;   
  • Բիլինգային, ֆրոդի կառավարման, ԻՏ տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության համակարգերի իմացություն;
  • Հաշվապահական հաշվառման  գործող օրենսդրության և նորմատիվ ակտերի/ օրենքների իմացությունը կդիտվի որպես առավելություն;
  • Ռիսկերի գնահատման կարողություն;
  • Վերլուծական մտածողություն;
  • Նորարարական մտածողություն և ճկունություն;
  • Միջֆունկցիոնալ թիմում աշխատելու գերազանց ունակություններ;
  • Կազմակերպչական բարձր հմտություններ և առաջնորդելու կարողություն;
  • Համագործակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ;
  •  Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն։

Additional Information

Պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով իրենց CV-ն [email protected]  էլ. հասցեին