Job opportunities in Armenia through Repat Armenia × staff.am

"Telecom Armenia" OJSC

"Telecom Armenia" OJSC

Apply
Բաժանորդային հաշիվների և վճարումների վերահասկման մասնագետ
  • Category Other IT
  • Location Yerevan
  • Deadline 2026-10-11

Description

Team Telecom Armenia ընկերությունը փնտրում է Բաժանորդային հաշիվների և վճարումների վերահասկման մասնագետ, ով պատասխանատու կլինի բաժանորդների հայտերի վերլուծության և ֆինանսական վերահսկման համար։

Responsibilities

  • Վերլուծել և մշակել բաժանորդների բանավոր և գրավոր բողոքները/հայտերը։
  • Կարգավորել միջադեպերի արդյունքում առաջացած խնդիրները։
  • Իրականացնել բաժանորդների սպասարկում։
  • Կազմել ճշգրիտ վիճակագրական հաշվետվություններ կատարված աշխատանքի վերաբերյալ։
  • Իրականացնել ֆինանսական ձևակերպումներ բիլինգ համակարգերում։

Required Qualifications

  • Բարձրագույն ֆինանսական կամ տեխնիկական կրթություն;
  • Հեռահաղորդակցության բազային գիտելիքները ողջունելի են;
  • Ցանկալի է բիլինգային ծրագրերի իմացությունը;
  • Ուշադիր, ճկուն և վերլուծական մտածողություն;
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում;
  • Հաշվետվությունների պատրաստման և գործնական նամակագրությունների վարման հմտություններ;
  • Հաղորդակցվելու և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու հմտություններ;
  • Թիմում աշխատելու գերազանց կարողություններ;
  • MS office, մասնավորապես Excel-ի գերազանց իմացություն:
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն։

Արտոնություններ՝

  • Առողջության ապահովագրություն;
  • Մեկ տարվա ընթացքում 6 ազատ օրերի հնարավորություն - day-off (արձակուրդային օրերից զատ);
  • Ծառայողական բջջային կապ (ամսական սահմանաչափով);
  • Գրավիչ զեղչեր տարբեր կազմակերպություններից և սպորտային ակումբներից:

Additional Information

Պահանջներին համապատասխանող և հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV  հայերեն/անգլերեն լեզուներով նշված էլ․ հասցեին՝  hrm@telecomarmenia.am , նամակի վերնագրում նշելով Բաժանորդային հաշիվների և վճարումների վերահասկման  մասնագետ։

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն: